ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ո՞վ է հայ պատգամավորներից «ամենա-ամենան»

Ո՞վ է հայ պատգամավորներից «ամենա-ամենան»
16.02.2018 | 15:08

ԱԺ բոլոր քաղաքական ուժերից ամենաակտիվը եղել է «Ելք» խմբակցությունը` ԱԺ-ում «Խորհրդարանական մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի առաջին և երկրորդ նստաշրջանների արդյունքները» քննարկման ժամանակ ասաց ԱԺ-ի աշխատանքի մոնիտորինգի նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը: «Ելքը» 9 պատգամավորով ակտիվությամբ առաջ է անցել բոլոր ուժերից: ««Ելքը» ուղղակի եզակի ցուցանիշներ է արձանագրել, խոսել է տարբեր թեմաների շուրջ և խորհրդարանում 300-ից ավելի հարցեր է ուղղել»,- նշեց Վասիլյանը: Նա հավելեց, որ «Ելքը» բոլորից շատ է «դեմ» քվեարկել, ՀՀԿ-ն բոլորից շատ «կողմ» է քվեարկել:


Ամենից հաճախ ձեռնպահ են մնացել «Ծառուկյան» դաշինքի անդամները: 105 պատգամավորներից 40-ը երբեք ամբիոնին չեն մոտեցել` 14-ը «Ծառուկյան» դաշինքի անդամներն են, իսկ մնացածը՝ ՀՀԿ-ի: Ամենաբացակայող պատգամավորի «տիտղոսը» Գագիկ Ծառուկյանինն է: Նա նաև խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից մեկն է: Ամենաակտիվ պատգամավոր է ճանաչվել «Ելքի» անդամ Արտակ Զեյնալյանը։

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ